Հայտնվել ենք Արցախից հինգ պակաս վիճակում

Հայտնվել ենք Արցախից հինգ պակաս վիճակում

Արցախյան առաջին պատերազմից մինչև նիկոլյան շրջանի պատերազմները՝ նախաձեռնողը Ադրբեջանն է եղել։ Գոյամարտ է եղել․ հայը պաշտպանել է իր տունը, իր նախնիների հողը, իր ընտանիքը։ Հիմքը դա էր։ Նիկոլը իշխանության գալուց հետո փոխեց այդ եզրույթը։ Նա Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, Հայաստանի մի շարք գյուղեր, տարածքներ  հռչակեց որպես ադրբեջանական ու Ադրբեջանին տվեց միջազգային ատյաններում ձայնի գերիշխանություն։ Սա էր «հեղափոխությամբ» իշխանությամբ բերվածի քաղաքականությունը կամ ծրագիրը, որի համար բերվել էր։  

Մնացածը՝ հրահրիչ պատերազմները, Արցախի հանձնումը, 120 հազար արցախցիների տեղահանությունը, Հայաստանի մարտական դիքերի հանձնումը եղել է ոչ թե Ադրբեջանի հաղթանակը, այլ «հեղափոխությամբ եկածի» ազգակործան քաղաքականությունը։ Հայ ժողովուրդն ի վիճակի էր պաշտպանել իր հողը, ռազմատեխնիկայի պակաս էլ չի ունեցել, եթե նայում ենք միայն Ադրբեջանին «նվիրաբերված» ռազմատեխնիկական միավորները,  սեփական հողի համար եռակի ուժով է կռվել։ Նիկոլ Փաշինյանը զինաթափեց սահմանները պահողներին,  ու նրանք բաց ձեռքերով չէին կարող կռվել թշնամու դեմ։ Բաց ձեռքերով, գուցե նաև ինչ-ինչ հրահանգներով գերի էին հանձնվում՝ լքելով ՀՀ սուվերեն տարածքի մարտական դիրքերը։

Այսօր հանձնված ու հայաթափված է ոչ միայն Արցախը, այլ թշնամու դիրքավորմամբ համարյա շրջափակման մեջ է Հայաստանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարում է, որ անտրամաբանական է այդ տարածքները համարել Հայաստանինը․ «Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և այն պնդումը, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի չսահմանազատված հատվածում, պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանությանը»։ 

Հայտնվել ենք Արցախից հինգ պակաս վիճակում։ Ու ի՞նչ ծրագիր է այս անգամ պատրաստվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ տարածաշրջանում նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան։ Ալիև- Նիկոլ զույգը ինչպես Արցախի հանձնումն ու հայաթափումը փորձեցին գցել Ռուսաստանի վրա, հիմա էլ նույն սցենարով ուզում են գցել Ֆրանսիայի վրա։ Սա ֆրանսիայի հետ պայմանավորվածության արդյու՞նք է, թե՞ իրենք են սցենարիստները։

Ադրբեջանը պատճառաբանում է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում, Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Փարիզը համաձայն է Երևանին ռազմական տեխնիկա մատակարարել: Ալիևն ասել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստան զենք ուղարկելը կարող է նոր առճակատման պատճառ դառնալ: Սա առաջին հերթին քայլ է՝ ադրբեջանական  զորքով Հայաստան մտնել ու վերցնել այն տարածքները, որոնք բանավոր խոստացել է Նիկոլ Փաշինյանը։ Բանավոր խոստումների մասին Ադրբեջանն է իրազեկել։ Սա նաև քայլ է, որ Հայաստանի Բանակն էլ վերացվի, զինաթափվի։ Դա անմռունչ լռությամբ է ընդունում Նիկոլ Փաշինյանը։ Երկիր, որի կեսը վերցրել են, պետք է զինաթափվի, որ կարողանան հանգիստ մյուս կեսն էլ վերցնեն