Ամրացել է, ավելացրել մկանային զանգվածը․ Արսեն Զախարյանի մասին 

Ամրացել է, ավելացրել մկանային զանգվածը․ Արսեն Զախարյանի մասին 

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ղեկավար Ալեքսանդր Գոլովինը Սերբիայի հետ ընկերական հանդիպումից հետո գնահատել է մեր հայրենակից Արսեն Զախարյանի մարզավիճակը, ով տեղափոխվել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադ», գրում է «Чемпионат»-ը։ «Ակնհայտ է, որ Զախարյանը ամրացել է, ավելացրել մկանային զանգվածը։

Դարձել է ավելի ինքնավստահ խաղադաշտում եւ կենցաղում։ Երբ նախորդ անգամ հանդիպեցինք հավաքականում, նա բոլորովին երիտասարդ էր, հիմա արդեն մեծացել է։ Արդենը աճում է եւ  տրամադրված է հետագայում էլ աճել»,- ասել է Գոլովինը։Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը 4։0 հաշվով հաղթել է Սերբիային ընկերական հանդիպմանը։ Զախարյանը դուրս է եկել դաշտ 65-րդ րոպեին։