Բաղադրատոմս Փաշինյանից կամ ինչպես Հայաստանը Սիրիա դարձնել

Բաղադրատոմս Փաշինյանից կամ ինչպես Հայաստանը Սիրիա դարձնել

Արցախի «Արդարություն» կուսակցության անդամ Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաղադրատոմս Փաշինյանից

Կամ ինչպես Հայաստանը Սիրիա դարձնել

Վերցնում ես Հայաստանը (Արցախի հետ) սկսում հունցել՝ այնքան ես հունցում, որ սաղ խառնվի իրար

Այնուհետև ավելացնում ես մի քանի մեծ բաժակ ռուսական (ինչքան շատ էնքան լավ, վնաս չի)

Հետո ավելացնում մի մեծ բաժակ թուրքական

մի քիչ սպասում, որ լավ եփվի

Որից հետո ավելացնում ես մի որոշ քանակությամբ ֆրանսիական (ըստ ճաշակի)

Դե, որ ֆրանսիականն ավելացնում ես ամերիկյանն էլ բնականաբար հետը պետք է ավելացվի

Վերջում էլ մի փոքր իրանական ես ավելացնում։

Վերջ ստացվեց Սիրիա։

Ով հայ ժողովուրդ, եթե հավանեցիք բաղադրատոմսը, ուրեմն շնորհավոր դուք ճիշտ ուղու վրա եք։ Դուխով գնացեք ընտրեք ...

Ձեր հունցած խմորն է։

Անուշ լինի

Հետո չասեք էս ինչ եղավ»։