Ուկրաինան կարգելի Ռուսաստանից կարտոֆիլի ներկրումը

Ուկրաինան կարգելի Ռուսաստանից կարտոֆիլի ներկրումը

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տարաս Վիսոցկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է արգելել Ռուսաստանից կարտոֆիլի ներկրումը՝ տեղական գյուղատնտեսությանն աջակցելու համար։ Ըստ Վիսկոցկու, կարտոֆիլագործության զարգացման աշխատանքային խմբի հետ ունեցած քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել այն գործիքակազմին, որը կարող է նպաստել տեղական արտադրողի եւ վերամշակողի աջակցմանը։ Այդ համատեքստում էլ դիտարկվել է Ռուսաստանից կարտոֆիլի ներկրման արգելումը։ Այս տարի, հիշեցնենք, որ Ուկրաինան Ռուսաստանից ներկրել է 51,2 միլիոն տոննա կարտոֆիլ։ Կանխատեսվում է, որ այս տարի Ուկրաինայում կարտոֆիլի ընդհանուր բերքը կկազմի 20 միլիոն տոննա։