Մենք պարտավոր ենք աշխատել կառավարության հետ և որևէ տարաձայնություն չունենք․ Հակոբ Շահգալդյան (տեսանյութ)

Մենք պարտավոր ենք աշխատել կառավարության հետ և որևէ տարաձայնություն չունենք․ Հակոբ Շահգալդյան (տեսանյութ)

Երեկ Չարենցավանի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը։ Նա այս պաշտոնում երդվում էր արդն հիգերորդ անգամ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդունքներով Չարենցավան համայնքում ամենաշատ ձայն հավաքել էր Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքը, երկրորդ տեղում ՔՊ-ն է, երրրոդ տեղում՝ «Ապրելու երկիրը»։ 

Երդմնակալության արարողությանը, սակայն, ներկա էին միայն «Միասնական համայնք» դաշինքից ընտրված ավագանու անդամները՝ ՔՊ-ն ու «Ապրելու երկիրը» չէին ներկայացել։
Hraparak.am-ի հետ զրույցում Հակոբ Շահգալդյանն ասաց, որ իրենք բոորին հրավեր ուղարկել են, սակայն թե ինչու չէին եկել՝ իրենց է պետք հարցնել։
Մինչդեռ ավագանու ընդդիմադիր անդամները նախորդ նիստին ներկա եղել են, Շահգադլյանն ասաց՝ նիստը նորմալ է անցել, նրան կողմից որևէ արտառոց բան չի նկատել։

«Ես որևէ բան չեմ տեսնում, մենք ի սկզբանե կոչ ենք արել և պատրաստ ենք համագործակցել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, և «Ապրելու երկիր կուսակցության» մեր գործընկերների հետ»,-ասաց Շահգալդյանը։

 -Կարո՞ղ է ընդդիմադիրների կողմից սա դեմարշ էր կամ հատուկ վերաբերմունք Ձեր անձի հանդեպ։

- Չեմ կարող ասել, էդ հարցերին ճիշտ կլինի՝ իրենք պատասխանեն։ Համենայնդեպս, մենք շատ բարյացակամ ենք, ցանկություն ունենք, որպեսզի մեր համայնքում տիրի նորմալ աշխատանքային մթնոլորտ, և մենք համատեղ կարողանանք մեր քաղաքի համար անել այն, ինչը մեզանից պահանջելու է մեր ժողովուրդը։

- Իսկ հնարավո՞ր է նրանք հետագա նիստերն էլ բոյկոտեն։

- Չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ իրենք նույնպես պատրստակամ են, իրենք նույնպես ժողովրդի քվե են ստացել և կմասնակցեն․․․ Կլինի առողջ քննադատություն՝ կընդունենք, կլինեն նորմալ առաջարկություներ, որով համայնքի բյուջեի մկջոցների հաշվին կարող ենք նաև իրենց մտածածն իրագործել, մենք պտրաստ ենք համագործակցել։

- Ամեն դեպքում, ինչպես հասկանում ենք, եթե ընդդիմադիրները չմասնակցեն, դրանից ավագանու նիստերի ընթացքը չի խաթարվի, ճի՞շտ է։

- Քանի որ «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 51 տոկոս քվե, այսիքնն՝ մեր դաշինքի անդամները 14-ն են, էդ պարագայում նիստերը կկայանան։ Բայց մենք կցանկանանք, որպեսզի մեր գործընկերները նույնպես մեզ հետ ներկա լինեն, մասնակցեն նիստերին, մասնակցեն քաղաքի կառավարմանը, և, ինչո՞ւ չէ, եթե լավ առաջարկություններ ունեն՝ ներկայացնեն, և մենք միասին աշխատենք։

- Ես հիշում եմ, որ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի կողմից հիմնական շշետադրումն արվում էր նրա վրա, որ եթե իրենք հաղթեն, կառավարությունն ավելի լավ աչքով կնայի Չարենցավան համայնքին, սուբսիդիաներ կտարամդրեն, նոր ծրագրեր կիրականացնեն, կասֆալտապատեն այն փողոցները, որոնք երկար տարիներ չեն ասֆալտապատել։ Դուք արդեն հինգերորդ անգամ ընտրվեցիք Չարենցավանի համայնքապետ, կառավարության հետ աշխատանքի խոչընդոտներ կա՞ն կամ կարո՞ղ են լինել ծրագրեր, որոնք Ձեր պատճառով կտապալվեն։

- Ես 2018-ից աշխատում եմ նաև այս կառավարության հետ, որևէ խոչընդոտներ չեն եղել, և ես չեմ մտածում, որ համայնքի ղեկավարի ով լինելու հետ կապված՝ կառավարությունը որևէ մի բան կանտեսի։ Ընդհակառակը, մենք արդեն ինֆորմացված ենք, որ Չարենցավան քաղաք մտնող հանրապետական նշանակության ճանապարհը, ինչպես նաև Ֆանտան գյուղ մտնող ճանապարհի համար նախագծային աշխատաքներ են կատարվում, և հուսով ենք, որ կներառվի դա հանրապետական բյուջեում։ Մենք պարտավոր ենք աշխատել իշխանությունների հետ, կառավարության հետ և որևէ տարաձայնություն չունենք։ Սա մեր համայնքի խնդիրն է, մենք պետք է ավելի շատ զբաղվենք մեր համայնքի գործերով։

Մանրամասն՝ տեսանյութում: