Քովիդի պատվաստումից հետո տրոմբոզի վտանգն ավելի փոքր է, քան առանց պատվաստման վտանգը

Քովիդի պատվաստումից հետո տրոմբոզի վտանգն ավելի փոքր է, քան առանց պատվաստման վտանգը

Կորոնավիրուսի պատճառով առաջացող տրոմբոզի ռիսկը ավելի մեծ է՝ վակցինաների հետևանքով առաջացող ռիսկերի համեմատ։ Դռներակի ու գլխուղեղի երակների տրոմբոզի զարգացման ռիսկը քովիդի ժամանակ նշանակալիորեն գերազանցում է նույնանման ռիսկը, որ կարող էր առաջանալ քովիդի դեմ РНК-վակցինաներով պատվաստվելու դեպքում։ Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով ավելի քան միլիոն բուժառուների էլեկտրոնային տվյալները։

Ընտրվել են այն բուժառուները, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով կամ գրիպով, կամ էլ ստացել են պատվաստում կորոնավիրուսի դեմ։ Մասնագետների նախնական հաշվարկներով՝ տրոմբային բարդությունների զարգացման ռիսկը կորոնավիրուսից հետո մոտավորապես ութ անգամ ավելի բարձր է, քան պատվաստումից հետո նույնատեսակ բարդությունների հնարավոր առաջացման ռիսկն է։