Խրախուսու՞մ եք նման ոճով, նման ձևով քարոզչություն իրականացնելը. Խունդկարյանը՝ Մուկուչյանին

Խրախուսու՞մ եք նման ոճով, նման ձևով քարոզչություն իրականացնելը. Խունդկարյանը՝ Մուկուչյանին

ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության ժամանակ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչպե՞ս է գնահատում նախընտրական քարոզչության ընթացքում հնչեցված խոսքը. «Խրախուսու՞մ եք նման ոճով, նման ձևով քարոզչություն իրականացնելը, թե՞ ոչ»։

ԿԸՀ նախագահը հիշեցրեց՝ նախքան քարոզարշավի մեկնարկը և նույնիսկ դրա ընթացքում իրենք կոչով դիմել էին քաղաքական բոլոր ուժերին, որ բոլորի կողմից պահպանվեն որոշակի կանոններ, զերծ մնան վիրավորանքից, միմյանց նկատմամբ ատելությունից. «Բնական է՝ եթե վերաբերմունքն այնպիսին լիներ, որ այդ կոչի անհրաժեշտությունը չլիներ, այդ կոչը բոլորին ուղղված չէր լինի։ Ցանկացած ընտրական գործընթացի պարագայում կարևորագույն խնդիրներից մեկն է, որ բոլոր թեկնածուների կողմից ընդունելի և պաշտպանելի լինեն միմյանց հետ շփվելու կանոնները»։