Մոլդովայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահի եվրոպամետ կուսակցությունը

Մոլդովայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահի եվրոպամետ կուսակցությունը

Մոլդովայում երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Մայա Սանդուի «Գործողություն եւ համերաշխություն» եվրոպամետ կուսակցությունը։ Վերջինս հավաքել է քվեների 52,74 տոկոսը՝ քվեաթերթիկների 99,95 տոկոսի հաշվարկներով։

Պառլամենտում այս կուսակցությունը 101 մանդատից կստանա 51 մանդատ։ 27,26 տոկոս հավաքել է ընդդիմադիր «Կոմունիստներ եւ սոցիալիստներ» դաշինքը։ «Շոր» կուսակցությունը հավաքել է 5,75 տոկոս քվե։