Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը

Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում ահազանգ ստացանք քաղաքացիներից առ այն, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը:

Հանձնաժողովի աշխատակազմին անմիջապես հանձնարարեցի կապ հաստատել վերոնշյալ կրթական հաստատությունների ղեկավարների հետ. զրույցից հետո նկարները հանվեցին:

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական թիմի դիրքորոշումը՝ Հայաստանում բոլոր դպրոցներն ու կրթական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական»: