Արմեն Գրիգորյանի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը

Արմեն Գրիգորյանի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. մեղադրանքի կողմի աթոռը դատարկ էր։
Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրը անմեղ է, և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։

Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։

Հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում»։