Այս երկրի արտարժութային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի 

Այս երկրի արտարժութային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի 

Իրաքի Կենտրոնական բանկի ոսկով եւ արտարժույթով ունեցած պահուստները աճել են ռեկորդային չափով՝ գերազանցելով 85 միլիարդ դոլարը։ Սա իրաքյան կենտրոնական դրամատան պահուստների ամենաբարձր ցուցանիշն է, որպիսին վերջինս ունեցել է սկսած 2003 թվականից։

Ըստ այդմ, իրաքյան կենտրոնական դրամատունն ունի 130,4 տոննա ոսկու պահուստային ֆոնդ, որի ընդհանուր արժեքը կազմում է 7 միլիարդ դոլար։ Ընթացիկ տարվա վերջին, ըստ կանխատեսումների, իրաքյան ԿԲ պահուստների ծավալը կհասնի 90 միլիարդ դոլարի։ Եթե այս կանխատեսումն իրականանա, ապա Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների շարքում Իրաքը կգրավի 4-րդ տեղն իր ոսկու եւ արտարժութային պահուստների ծավալով՝ զիջելոքվ միայն Սաուդյան Արաբիային, Իսրայելին ու ԱՄԷ-ին։