Աշխարհը ներում է մեղադրյալներին, ՀՀ դատախազությունը հպարտանում է, որ մեղադրանք է առաջադրել ՀՀ նախագահներին

Աշխարհը ներում է մեղադրյալներին, ՀՀ դատախազությունը հպարտանում է, որ մեղադրանք է առաջադրել ՀՀ նախագահներին

Ողջ աշխարհը վարակի դեմ է պայքարում՝ կալանավայրերից մեծ թվով մարդկանց են բաց թողնում, դադարեցնում են քրեական հետապնդումները, դադարեցնում են դատավարությունները, որ վարակի տարածման նոր օջաներ չստեղծեն եւ մարդկանց վտանգի չենթարկեն, իսկ Հայաստանի իրավապահները շարունակում են հպարտանալ քրեական հետապնդումների եւ մեղադրանքների քանակով։ Այսօր գլխավոր դատախազությունը հերթական հաղորդագրությունն է տարածել, որտեղ ներկայացրել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները եւ թե ինչքան մարդու են դրա արդյունքում քրեական հետապնդման ենթարկել։ Ընդհանուր թվով 1264 անձ, որը  2018թ․համեմատ 960 անձով կամ 31.6%-ով ավելի է: 

Բայց ուշագրավն այն է, որ դատախազությունը ոչ այնքան հպարտանում է բացահայտված հանցագործությունների, մարդկանց եւ պետության պատճառված վնասի վերականգնմամբ, որքան, թե քանի պաշտոնյա է պատժել։ 

Հաղորդագրության մեջ նշված է․ «2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝ 
•    ՀՀ պաշտոնաթող նախագահ - 2
•    Փոխնախարար– 3
•    ՊՎԾ պետ – 1,
•    Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - 2
•    Դատախազ – 1,
•    ՌՈ պետ – 1 , 
•    ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար - 1,
•    Նախկին գլխավոր դատախազ-1,
•    ՀՀ ոստիկանության նախկին պետ-1
•    ՊԵԿ նախկին նախագահ – 1,
•    Նախկին մարզպետ – 1,

•    Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներ
•    ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,
•    ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձ
•    ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ, 
•    ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ,
•    ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,
•    ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,
•    ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,

Ըստ ոլորտների՝ 
Առողջապահության ոլորտ-36 (2018թ․-14) անձ
Բժշկական կենտրոնների, պոլիկլինիկայի, ամբուլատորիայի գործող և նախկին տնօրեններ, ՊՈԱԿ 10 տնօրեններ, ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն, «Գյումրու պաթոլոգիանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ  տնօրեն:
Կրթության ոլորտ-96 (2018թ -35) անձ

Համալսարանի, ինստիտուտի ռեկտոր, պրոռեկտորներ, Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն, ուսումնարանի տնօրեններ, մարզպետարանի, քաղաքապետարանի կրթության վարչության պետեր, հանրակրթական և այլ դպրոցների 73 տնօրեններ, փոխտնօրեններ,մանկապարտեզի տնօրեններ, մշակույթի տան տնօրեն, մարզամշակութային, ստեղծագործական կենտրոնների տնօրեններ:
Սոցիալական ապահովության ոլորտ-63 (2018թ -56) անձ

Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետեր, տարածքային բաժնի գործող և նախկին պետեր, ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, տարբեր վարչությունների պետեր, 
Պետգույքի կառավարման, Էներգետիկայի և շրջկա միջավայրի պաշտպության ոլորտներ-61 (2018թ -6) անձ
Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, ՀՀ ԱԷԿ ՓԲԸ տնօրեն, 26 անտառտնտեսության պետ, 32 անտառապետ և անտառապահ, Սևան ազգային պարկի նախկին տնօրեն,
Տեղական ինքնակառավարման ոլորտ-113 (2018թ -73) անձ
Վարչական շրջանի ղեկավարներ և տեղակալներ, քաղաքապետ, համայնքի 74 ղեկավար, համայնքի նախկին 20 ղեկավար, տեղակալներ,
Զինված ուժեր - 164 (2018թ -131) անձ
Զորամասի 11 հրամանատար, հրամանատարի 18 տեղակալներ, զորամասի նախկին հրամանատարներ, դասակի, ջոկի, դիվիզիոնի վաշտի մարտկոցի 34 հրամանատարներ, տարբեր ծառայությունների 29 պետ, շտաբի պետեր և տեղակալներ, Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պահեստապետեր, գործող և նախկին զինկոմիսարներ, զինկոմիսարի տեղակալ, բժիշկներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետեր և այլն,
Այլ ոլորտներ-71 (2018թ -91) անձ

ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների 10 տնօրեններ, տեղակալներ, ՍՊԸ-ների տնօրեններ, տեղակալներ, Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մասնագետներ, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրեր համակարգող խմբի ղեկավար, գրադարանի տնօրեն և այլն»:

Պարզ է, որ պոպուլիզմը հասել է նաեւ իրավապահներին եւ ժամանակի թրենդի մեջ դատախազությունը եւս հպարտանում է ՀՀ երկու նախագահի եւ բազմաթիվ այլ պաշտոնյաների մեղադրանք առաջադրելու «դուխով»։