Դու անկարող, անզոր վարչապետ ես, հրաժարական տուր. գրում են օգտատերերը

Դու անկարող, անզոր վարչապետ ես, հրաժարական տուր. գրում են օգտատերերը

Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ խաղաղության հասնելու համար ինքը կարող է մի փաստաթղթի տակ ստորագրել, որից հետո որոշ շրջանակներ իրեն դավաճան կհամարեն: Այս աղմկահարույց հայտարարությունից հետո տեղեկություն տարածվեց, թե Փաշինյանը հերթական կապիտուլյացիոն ակտն է ստորագրել:

Չնայած հետո բոլոր հնարավոր խողովակներով, անգամ ԱԱԾ-ի հայտարարությամբ, հերքեցին եւ իշխանական պատգամավորները սկսեցին իրենց էջերում սրբագրել վարչապետի ելույթը, թե Փաշինյանն այլ բան է նկատի ունեցել, հասարակությունը նրան սխալ է հասկացել, Փաշինյանը դրանով չբավարարվեց և որոշեց նախ գրառում կատարել, հերքելով տարածված լուրն, ապա ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ և կրկին հայտարարեց, որ ինքն այլ բան է ասել, իրեն սխալ են հասկացել: Պարզվեց, որ հայտարարությունը, թե` կարող են նաեւ ինձ հեռացնել եւ ես սիրով կընդունեմ դա, ընդամենը ձեւական խոսք է, երբ իր իշխանությանը ռեալ վտանգ է սպառնում, ձեռնարկվում են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները:

Երեկվա բազմահազարանոց ինքնաբուխ բողոքի ակցիան փաստում էր այն մասին, որ հայ հասարակությունն արդեն հոգնել է Նիկոլ Փաշինյանից և նրա բազմաահատոր ստերից: Փաշինյանի ուղիղ եթերի և արդարացող գրառման տակ մենք գտանք բազում մեկնաբանություններ, որոնցից ևս պարզ է դառնում, որ մարդիկ մեծ հիասթափություն են ապրում օրվա իշխանություններից, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանից: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

Օգտատեր Էմմա Բադալյանը գրել է. «Լակոտիդ ուղղարկի մեր մատղաշ երեխեքի հետ կռվի, որ էդ ցավը զգաս»:

Մարուսյա Ժիրայրովնան գրել է. «Արա ոնց կարա էդքան անմեղ արյուն խմած թուրքի հետ իրան հարգող հայը խաղաղության մասին խոսա»:

Մարիաննա Շահինյանը գրել է. «Տենաս դու քեզ վատ չե՞ս զգում, որ էսքան թքում են երեսիդ»:

Նարինե Բաղրամյանը գրել է. «Դու անկարող , անզոր վարչապետ ես հրաժարական տուր!!!!!!!!!!!!!!!»

Լաուրա Գրիգորյանը գրել է. «Պատասխանատվություն կրելը դա չի թեթեւացնի ժողովրդի հոգսը։ Ես չեմ սատարում այլեւս ձեզ։ Դուք խաբում եք ժողովրդին։ Մինչ օրս դուք չվերացրիք 5րդ շարասյունը»։ 

Սոնա Մովսիսյանը գրել է. «Կարա՞ս մի նորմալ խելքը գլխին բան խոսաս: Կոտորվանք, մնաց մեզ էլ տաս դրանց ու պրծնես»:

Քնարիկ Խաչատրյանը գրել է. «Այ հոգեկան հիվանդ, դու էիր 2 ժամ առաջ ասում, որ պետքա թուղթ ստորագրվի, քո անտեր լեզվով ես ասել, մի հերքի ասածդ»:

Եսանյա Խաչատրյանը գրել է. «Ամենաառաջին հանցագործը դու ես, հիվանդ»:

Սիրան Թումանյանը գրել է. «Ինչ արել չեք արել հիմի երկրին տեր կանգնեք, մի բանը տաս անգամ եք կրկնում, գործեք, մի խոսացեք, երեխեքը կոտորվում են` դուք դրել խոսում ու խոսում եք»:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին քննադատող և հայհոյող այս օգտահաշիվները բոլորն իրական էին, իսկ ահա վարչապետին ուղղված սիրատոչոր գրառումներ անողներն ու ֆեյսբուքը ժամանակավորապես արգելափակելու կոչեր անողները հիմնականում ֆեյք էջեր էին: Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն ունի 21 հազար լայք, 10 հազար զայրույթի նշան: Իսկ նրա գրառումը ստացել է 7400 լայք եւ 2500 զայրույթ արտահայտող նշան: