Քննարկվում է արդյոք Ռոբերտ Քոչարյանի տարբերակը որպես վարչապետի թեկնածու

Քննարկվում է արդյոք Ռոբերտ Քոչարյանի տարբերակը որպես վարչապետի թեկնածու

«Արձագանք չկա, դեռ թարմ է ամեն ինչ»,- այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագրից» արձագանք եղել է երեկվա պրոցեսներին։

«Ես այս քանի օրը ուզած կամ չուզած դարձել եմ արդեն քաղաքական վերլուծաբան։ Նայեք, գործընթացը հիմա պիտի գնա առաջ։ Գործընթացն այնպիսին է, որ պիտի թե ճնշում լինի, թե թելադրանք լինի, թե բանակցություններ լինեն, որպեսզի համախոհություն գոյանա, որ գործընթացը ավարտվի։ Սա միակ տարբերակը չէ ամեն դեպքում»,- նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք բացառում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը կքննարկվի որպես վարչապետի թեկնածու, Սրբազանն արձագանքեց․ «Բացառում եմ չէ, այդիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը։ Ես Ռոբերտ Քոչարյանին, երկրորդ նախագահաին, կյանքում մի անգամ եմ հանդիպել, դա եղել է 2001 թվականին Սևանի թերակղզում։ Ընդամենը 5 րոպե է եղել այդ հանդիպում։ Ես եթե որևէ մեկի հետ հանդիպում ունենամ, թաքցնելու խնդիր չունեմ։ Ես ոչ երկրորդ նախագահի հետ խոսել եմ, ոչ քննարկել եմ, ոչ էլ իրեն սատարող ուժերի հետ եմ քննարկել։

Ճշտող հարցին՝ Արման Թաթոյանի անունը քննարկվո՞ւմ է, նա ասաց․

«Ամեն ինչ հանրավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում»։