Կուբայի նախագահը կժամանի Թեհրան․ ի՞նչ է հայտնի

Կուբայի նախագահը կժամանի Թեհրան․ ի՞նչ է հայտնի

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը, վաղը՝ դեկտեմբերի 4-ին կժամանի Թեհրան:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այցը տեղի է ունենում Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի՝ Իրան կատարած այցից 22 տարի անց:

Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ համալիրում պաշտոնապես կդիմավորի իր կուբացի գործընկերոջը: 

Այնուհետ տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույց, բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում և համագործակցության փաստաթղթերի ու հուշագրերի ստորագրման արարողություն, որից հետո երկու նախագահները համատեղ մամուլի ասուլիսում կներկայացնեն երկկողմ խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռքբերումները։