Հացահատիկի արտահանման համար այլընտրանքային ուղի է առաջարկվել

Հացահատիկի արտահանման համար այլընտրանքային ուղի է առաջարկվել

Իրանի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության հարցերով տեղակալ Սեյեդ Ալի Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը առաջարկել է Մոսկվային օգտագործել իրանական տարածքը՝ ռուսական հացահատիկի՝ երրորդ երկրներ արտահանման համար։ «Խոսքն այն մասին է, որ Իրանը կարող է ոչ միայն հացահատիկեղեն ներկրել Ռուսաստանից՝ սեփական կարիքները հոգալու համար, այլ նաեւ տրամադրել իր տարածքը՝ որպես միջանցք, ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ Ռուսական կողմը կարող է հույս դնել Իրանի վրա, որպես երկարատեւ եւ հուսալի գործընկերոջ»,- ասել է փոխնախարար Ռոուհանին։

Նա նկատել է, որ ռուսական կողմն այս հնարավորությունը դեռ չի օգտագործել։ «Ուկրաինական հակամարտությունը եւ դրա պատճառով Արեւմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված սանկցիաները գործնականում իրանական երթուղին դարձրել են անվտանգ եւ այլընտրանքային ռուսական հացահատիկեղենի արտահանման համար։ Դա անխոս երկարատեւ գործընկերության եւ ռազմավարական նշանակության ուղի է»,- ամփոփել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։