Աշոտ, այ Աշոտ, տատդ ստեղ ա, արա

Աշոտ, այ Աշոտ, տատդ ստեղ ա, արա

Կառավարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քաղաքացները շարունակում են շրջափակել կառավարության շենքը։ Այստեղ են ժամանել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ։

«Աշոտ, տատդ ստեղ ա, արա»,- վանկարկում են քաղաքացիները՝ հիշելով 2018 թվականի հայտնի դրվագը՝ քաղաքացու և ոստիկանների մասնակցությամբ։

Կառավարության շենքը շրջափակած քաղաքացները պնդում են՝ հետ քայլ չեն անելու, մինչեւ 2021 թվականը Փաշինյանը պիտի հրաժարական տա, չեն պատրաստվում հեռուստացույցի առջև լսել, իրենց խոսքով, դավաճանի շնորհավորանքը։