Ինչու են խուզարկում ԱԺԲ ներկայացուցիչների բնակարաններն՝ ըստ Պապյանի

 Ինչու են խուզարկում ԱԺԲ ներկայացուցիչների բնակարաններն՝ ըստ Պապյանի

Փորձ է արվում հրեշացնել Ազգային ժողովրդավարական բևեռին: Փորձում են ամսի 24-ին կատարված իրադարձությունը, անձերի կատարած գործողությունը, Նոր Նորքի դեպքերը կապել ԱԺԲ- հետ: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում։