Արցախում կինը ուշագնաց է եղել թերսնուցման արդյունքում

Արցախում կինը ուշագնաց է եղել թերսնուցման արդյունքում

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Արցախում ցորենի, ալյուրի պաշարները եւս սպառվում են։ Հացի փռերի մոտ մարդիկ լուսադեմից հերթ են կանգնում, որ հաց առնեն։

8 անձից բաղկացած ընտանիքին օրական տրվում է երկու հաց։

Արդեն մեկ տասնյակից ավելի դեպք կա, երբ հղի կանայք թերսնուցման պատճառով վիժել են։

Այս կինը եւս ուշագնաց է եղել թերսնուցման արդյունքում։

Մի հատ աֆրիկյան երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ՄԱԿ-ը եւ միջազգային բոլոր կառույցները վաղուց ցանկացած բլոկադա տրորել էին ու օգնություն հասցրել։