Ուկրաինան կրկին գրոհել է ռուսական քաղաքի վրա․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինան կրկին գրոհել է ռուսական քաղաքի վրա․ ի՞նչ է հայտնի

Վորոնեժում արտակարգ դրություն է մտցվել այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է ռուսական քաղաքի բնակելի շենքի վրա։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։

«Ես հանձնարարել եմ Վորոնեժի քաղաքապետարանին արտակարգ դրություն մտցնել տարածաշրջանային մասշտաբով»,- գրել է Ալեքսանդր Գուսևը իր տելեգրամյան ալիքում։ 

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հունիսի 9-ին հարվածել է Վորոնեժի բնակելի շենքին։

Պաշտոնապես նշվում է, որ հարձակման հետևանքով երեք մարդ վիրավորվել է։ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության փաստի առթիվ։