Ֆուտբոլիստին 30 տարով որակազրկել են

Ֆուտբոլիստին 30 տարով որակազրկել են

Ֆրանսիայի ռեգիոնալ առաջնություններից մեկում հանդես եկող «Շապինի» ակումբի ֆուտբոլիստը որակազրկվել է 30 տարով։

Հունվարի 28-ին «Օրմեսոնա» - «Շամպինի» ակումբների պահեստային թիմերի հանդիպման 80-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստներից մեկը երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել դաշտից։ Հանդիպման ավարտից հետո ֆուտբոլիստը հարձակվել է գլխավոր մրցավարի և նրա օգնականներից մեկի վրա։

Որակազրկման չափը որոշել է Ֆրանսիայի Շամպինի-սյուր Մարն կոմունայի ղեկավարը։

Սիրողական «Սեբազա» ակումբի դարպասապահն էլ երկու տարի առաջ մրցավարի վրա հարձակվելու համար որակազրկվել է 15 տարով։