Հրաշք ենք գործել․ Չինաստանում հայտնել են Covid-19-ին հաղթելու մասին

Հրաշք ենք գործել․ Չինաստանում հայտնել են Covid-19-ին հաղթելու մասին

Չինաստանի իշխանությունները «վճռական հաղթանակ» են հայտարարել COVID-19-ի դեմ։ 
Այս հայտարարությունը հնչել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի գլխավորած իշխող Կոմունիստական ​​կուսակցության Քաղբյուրոյի մշտական ​​հանձնաժողովի ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո: 
Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Չինաստանի իշխանությունները նշում են, որ անցած տարվա նոյեմբերից սկսած կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է «սահուն կերպով փոխել» համաճարակի դեմ պայքարի մոտեցումը, և իշխանությունները ճիշտ են եղել իրենց որոշումներում։ 

Քաղբյուրոյի հայտարարության մեջ ասվում է նաև, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացության մակարդակը «ամենացածրն է աշխարհում»:

«Չինաստանը հրաշք է գործել մարդկության պատմության մեջ՝ այսքան մեծ բնակչությամբ դուրս գալով համաճարակից», - հայտարարել է Պեկինը: