Թեժ բախումներ՝ Իսրայելի և Լիբանանի միջև

Թեժ բախումներ՝ Իսրայելի և Լիբանանի միջև

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հետ համագործակցելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին։

«Լիբանանը իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու երկրի հարավում գտնվող խաղաղապահ ուժերի հետ»,- ասվում է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ, Բեյրութը կոչ է արել համաշխարհային հանրությանը «ճնշում գործադրել Իսրայելի վրա»՝ նշելով, որ իրավիճակը սրելու «իսրայելական կողմի մտադրությունները» վտանգ են ներկայացնում միջազգային մակարդակով։

Հիշեցնենք, որ վերջին ժամերին իսրայելական կողմը հայտնել է, թե Լիբանանի տարածքից մի քանի տասնյակ հրթիռներ են արձակվել հրեական պետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով կան վիրավորներ։ 
Միաժամանակ, Իսրայելի բանակը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանին, հայտարարելով թշնամական թիրախների ոչնչացման մասին։ Զուգահեռաբար հրեական պետության զինված ուժերը հրթիռակոծել են նաև Գազայի հատվածը։