«Դուք ընդհանրապես գիտակցու՞մ եք ձեր նախարարության տեղն ու դերը»

«Դուք ընդհանրապես գիտակցու՞մ եք ձեր նախարարության տեղն ու դերը»

Արցախի «Արդարություն» կուսակցության անդամ Վահե Հարությունյանը գրել է.

«Չէ սա արդեն ծիծաղելու չի։
Վերջին օրում բոլորիս հայտնի դարձած «բանալի հուշարձանը» ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախում անիշխանություն է, որ ոչ մի գերատեսչություն իր գործով չի զբաղվում, որ ընդամենը, ինչպես ԱԺ֊ում ասացին աշխատատեղեր են ապահովում։ 
Մենք իրավունք չունենք պարզապես այս օրհասական պահին նման ապաշնորհ ու անգործունյա կառավարություն ունենալ Արցախում։

Արցախի ԿԳՍՄ նախարարը նշված «բանալու» վերաբերյալ գրում է, թե իր գլխավորած նախարարությունը իրազեկված չի եղել այդ հուշարձանի վերաբերյալ ու «գեղեցիկ» խոսքեր է գրում՝ նշում, որ դա սնահավատություն է մոգականություն է, ազգային արժեհամակարգին,  մտածողությանը հակասում է ու նման այլ բաներ։ 

Լավ տիկին նախարար այդ ձեր ասած խոսքերը բոլորս գիտակցում ենք ու հասկանում ենք, բայց ուզում եմ հասկանամ դուք ընդհանրապես գիտակցու՞մ եք ձեր նախարարության տեղն ու դերը, ընդհանրապես գիտե՞ք, թե ձեր նախարարությունն ինչ գործառույթներ ունի։ Էտ, որ ասում եք իրազեկված չենք եղել, դուք գիտե՞ք, որ խոստովանում եք, որ պաշտոնական անփութություն ու անգործություն եք թույլ տվել։ 

Հա մի բան էլ։ Եթե լրատվամիջոցներում այդ հուշարձանի շուրջ նման աղմուկ չբարձրանար ձեր գերատեսչությունն այդպես էլ անտեղյա՞կ կմնա, թե՞ բացմանը կգնայիք ու էլի «գեղեցիկ» խոսքեր կասեիք։ 

Մի բան էլ հարցնեմ։ Գիտե՞ք, որ google֊ում Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Արցախի պատմաերկրագիտական թանգարանն արդեն ադրբեջաներենով է գրված։ Դա էլ հո մոգություն չի, պարզապես ձեր գերատեսչություան աշխատանքի բացակայության արդյունքն է։

Այդ անհասկանալի ու մեղմ ասած տարօրինակ հուշարձանի մասին որոշել էի չանդրադառնալ, քանի որ իմ կարծիքով այդ հուշարձանի կարիքն ընդհանրապես չկա և այս պահի դրությամբ մեր երկրի առաջ ավելի լուրջ մարտահրավերներ են դրված՝ ի դեմս Փաշինյանի կողմից ստորագրվելիք այսպես ասած «սահմանազատման փաստաթղթի», որով ճանաչվում է Ադրբեջանի սահմանները ու փաստորեն ուղղակի կերպով ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անտեսվում արցախահայության իրավունքները։ Բայց ստեփանակերտյան չինովնիկների «մտահոգված» գրառումները պարզապես աչք են ծակում ու աղաղակում իրենց անփութության ու անգործություն վերաբերյալ։ 

Եթե մի հասարակ հուշարձանի հարցում նման հանցավոր անփութություն ու անգործություն է ցուցաբերվում, ապա ինչպե՞ս նման իշխանությունների հետ կապել անվտանգության ու Արցախի գոյության հետ կապված լուրջ հարցեր։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ներկա իշխանությունները պետք է օր առաջ հեռանան՝ տեղը զիջելով ավելի բանիմաց, ավելի համարձակ ու ավելի մտահոգ մարդկանց։
Հ.Գ. Լրատվամիջոցներում ու սոցցանցերում ինչ֊որ անուններ են մի հատ էլ հոլովում՝ փորձելով սեփական անգործության ու անփության մեղքը բարդել ուրիշների վրա»։