Առաջարկում եմ հետևյալ 7 պարզ կանոնները

Առաջարկում եմ հետևյալ 7 պարզ կանոնները

Իրավապաժտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բարոյականությունը պետք է վերստին դառնա գործոն, և ամոթով ու խայտառակությամբ պետք է պատժվեն 
(ու իրական զղջմամբ մեղքը քավեն) բոլոր նրանք, որոնք ակնհայտ ու կոպիտ խախտում են ՀԱՆՐԱՅԻՆ բարոյականության սկզբունքները։
Եթե համաձայն եք, ապա մնում է ընդամենը ձևակերպել բոլորի կողմից ընդունելի, պարզ ու հասկանալի այդ սկզբունքները։ Դրանք կդառնան այն «քանոնը», որով հնարավոր կլինի չափել յուրաքանչյուրիս, այսինքն՝ յուրաքանչյուր հանրային գործչի հանրային վարքագիծը։
Առաջարկում եմ հետևյալ 7 պարզ կանոնները (որոնք իհարկե ես չեմ հնարել).
1. Մի՛ արա այն, ինչն արածին քննադատել ես
2. Մի՛ քննադատիր այն, ինչը դու է՛լ ես արել
3. Կատարի՛ր խոստումդ
4. Հայտարարածդ սկզբունքից ու գաղափարից մի՛ շեղվիր
5. Եթե համոզմունքդ փոխում ես, բացատրի՛ր, թե ինչու
6. Թիկունքից մի՛ խփիր
7. Ուրիշի վաստակը քեզ մի՛ վերագրիր