Ես ճիշտ եմ վարվել, որ որոշել եմ նոր զորքեր չուղարկել պատերազմի․ ԱՄՆ նախագահ

Ես ճիշտ եմ վարվել, որ որոշել եմ նոր զորքեր չուղարկել պատերազմի․ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 2021 թվականին Աֆղանստանում ռազմական արշավի ավարտումը ամերիկյան պատմության մեջ կմտնի որպես տրամաբանական, ողջամիտ եւ ճիշտ որոշում։

«Իմ աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի կայացնեմ որոշումներ, որոնք այլ ոչ ոք չի կայացնելու, կամ չի ուզենա կայացնել։ Ես կայացրել եմ որոշում եւ համոզված եմ, որ բացարձակապես ճիշտ եմ այն բանում, որ որոշել եմ նոր կանանց ու տղամարդկանց չուղարկել պատերազմի, որի շարունակման համար հիմքեր չկան էլ»,- ասել է նախագահ Բայդենը։

Նա ասել է նաեւ, որ Չինաստանին եւ Ռուսաստանին է ձեռնտու, որպեսզի Միացյալ Նահանգների բանակը շարունակի ներկա գտնվել Աֆղանստանում։