Վարչապետն ու նախագահը պիտի հրաժարական տան. «Ազատագրական շարժումը» ուժերին համախմբման կոչ է անում

Վարչապետն ու նախագահը պիտի հրաժարական տան. «Ազատագրական շարժումը» ուժերին համախմբման կոչ է անում

Պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականները, որոնք երկիրը դեպի կործանում են տանում։ Փաշինյանի ու Սարգսյանի հրաժարականներից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ կամ ձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Այս մասին քիչ առաջ «Ազատագրական շարժման» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին խմբի անդամները։

«Համախմբման կոչով դիմում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք ձգտում են երկրում իշխանափոխություն իրականացնել։ Հրաժարական ենք պահանջում վարած քաղաքականության համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տեղի ունեցածի համար»,- ասացին շարժման ներկայացուցիչները։