Բայդենը գերազանցում է Թրամփին․ հարցման արդյունքներ

Բայդենը գերազանցում է Թրամփին․ հարցման արդյունքներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոքր տարբերությամբ առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին են վկայում Quinnipiac համալսարանի նոր հարցման տվյալները։

Ըստ այդմ, Բայդենն ունի ընտրողների 48%-ի աջակցությունը, իսկ Թրամփը՝ 45%-ի։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել էր, որ Ռոբերտ Քենեդի-կրտսերի մասնակցությունը նախընտրական մրցավազքին դրականորեն կազդի Հանրապետական ​​կուսակցության հեռանկարների վրա. 

«Քենեդի-կրտսերը ընտրապայքարի ձախ-ռադիկալ թեկնածուն է: Կարծում եմ, դա նշանակում է, որ նա ընտրազանգվածի մի մասին կհեռացնի Ջո Բայդենից, ինչը մեծ ծառայություն կլինի Ամերիկային»,- The Hill-ը մեջբերում է Թրամփի հայտարարությունից հատվածներ, որը նա արել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Դա ձեռնտու է MAGA (Ամերիկան ​​նորից հզոր կդարձնենք) շարժմանը», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Հարցումն անցկացվել է մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ երկրում գրանցված 1407 ընտրողների շրջանում։