Թուրքիան արձագանքել է ՌԴ հարցով Արևմուտքի մեղադրանքներին

Թուրքիան արձագանքել է ՌԴ հարցով Արևմուտքի մեղադրանքներին

Արևմտյան երկրների մեղադրանքները, թե պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են մտնում Թուրքիայի տարածքով, իրականությանը չեն համապատասխանում, Անկարան Մոսկվայի հետ առևտուր է անում երկրի ներսում արտադրվող ապրանքների մասով։

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Օմեր Բոլաթը։

«Թուրքիան, ինչպես նախկինում, առանց որևէ դժվարության Ռուսաստանի հետ առևտուր է անում Թուրքիայում արտադրված ապրանքներով։ 

Ինչ վերաբերում է ԵՄ-ում և ԱՄՆ-ում արտադրվող ապրանքներին, ապա դրանք Թուրքիայի տարածքով չեն կարող մտնել Ռուսաստան։ 

Թուրքիային ուղղված մեղադրանքների մասով էլ՝ պնդում ենք՝ բոլորը հնարավորություն ունեն անհիմն մեղադրել ուրիշներին ինչ-որ բանում։ Այս մեղադրանքներն անհիմն են»,- ասել թուրք նախարարը։

Նա նաև նշել է, որ եվրոպական երկրներից շատ ընկերություններ ցանկանում են երրորդ երկրների միջոցով մուտք գործել ռուսական շուկա։