Դուք կտրեցիք, Բակո Սահակյան, Լուկաշենկոյի հացը

Դուք կտրեցիք, Բակո Սահակյան, Լուկաշենկոյի հացը

Լրագրող, վերլուծաբան Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Պարոն Բակո Սահակյան, շնորհավորում եմ Ձեզ․ Դուք «կտրեցիք» Ալեքսանդր Լուկաշենկոյի հացը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն երեկ անցկացրեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները: Սահակյանը ուղերձով դիմեց նաև հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր` Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Այո, Արցախում հայտարարվեց արտակարգ իրավիճակ, բայց․․․։ Ո՞րն է դրա իմաստը կամ նպատակը։ Վաղը Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

«Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարեւոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որեւէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետեւանքներով»,- իր ուղեձում նշել էր Սահակյանը:

Իսկ ինչպի՞սի անկանխատեսելի հետևանքների կարող է բերել ընտությունների հետաձգումը, պարոն Սահակյանը։ Մի՞ թե ընտրությունների հետաձգման հետևանքով կարող են մարդիկ մահանալ։ Եթե խոսում եք բացասական հետևանքների մասին ապա, բարի եղեք հանրությանը մատչելի եղանակով պարզաբանել դրանց մասին։ Եթե նույնիսկ Արցախում սահմանադրական ճգնաժամ լինի, մի՞ թե դա արդարացնում է պանդեմիայի պայմաններում ընտրություններ կազմակերպելու Ձեր որոշումը։ Պատասխանեք խնդրում եմ հարցիս, Ձեզ համար ավելի թանկ է մեր հայրենակիցների կյանքը, թե՞ սահմանադրություն կոչվածը, որը տարիներ շարունակ բռնաբարվել է մեր ընդհանուր երկրում։ Ինչո՞ւ Արցախում արտակարգ դրության փոխարեն հայտարարեցիք արտակարգ իրավիճակ։

Պատասխանը կարծում եմ պարզ է։ Գիտակցելով , որ ընտատեղամաս գնալը մարդու համար կարող է կյանքի արժեք ունենալ մեր տարեց հայրենակիցներին կոչ է արվում չմասնակցել ընտրություններին։ Այսինքն մարդկանց կյանքը վտանգելու զուգահեռ ոտնահարում է նաև սահմանադրությունը։ Տեսականորեն յուրաքանչյուր ձայն կարող է վճռորոշ լինել ընտրապայքարում։ Արդյո՞ք ապրիլի 15-ին կկարողանանք ասել, որ Արցախում տեղի են ունեցել արդար և թափանցիկ ընտրություններ։ Արդո՞ք Արցախի հաջորդ նախագահը լեգիտիմ կլինի․․․։ Սահակյանի ՀՀ նախկին իշխանությունների հետ հարաբերությունների և ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին այսօր չեմ ցանկանա խոսել։ Այս մասին խոսվել է բազմիցս և Սահակյանը մեկ անգամ չէ հայտնել է մեր ընդանուր պետության համար ոչ այնքան նպաստավոր իր դիրքորոշումը։

Այ պահին կարող եմ թերևս «շնորհավորել» Բակո Սահակյանին պանեդմիայի պայմաններում աշխարհի ամենազանգվածային միջոցառումը կազմակերպելու համար։ Սա իսկապես աշխարհի մասշտաբով ցցնող քայլ է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Այսօր աշխարհն ապշած է Բելառուս բռնապետ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերից։ Այո, չնայած վարակի տարածմանն ու մահվան դեպքերին, Բելառուսում կյանքը շարունակվում է։

Բելառուսում նույնիսկ ֆուտբոլային առաջնությունն է շարունակում։ Բայց նույնիսկ ֆուտբոլային թեժ հանդիպումները չեն կարող համեմատվել ընտրությունների հետ։ Պարոն Սահակյան, դուք Ալեքսանդր Լուկաշենկոյի «հացը» կտրեցիք ։
Առողջություն եմ մաղթում բոլորիս։ Աստված մեզ պահապան»։