Նիկոլ Փաշինյանի ալիքներն սկսել են «բոչկա գլորել» Արսեն Խառատյանի վրա

Նիկոլ Փաշինյանի ալիքներն սկսել են «բոչկա գլորել» Արսեն Խառատյանի վրա

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ապրիլքսանչորսյան՝ թուրքերին ներելու գրառումից հետո հայտնի յութուբյան ալիքները սկսել են «բոչկա գլորել» նրա վրա։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի քարոզը տանող յութուբյան խայտառակ ալիքներից մեկը հետևյալ վերտառությամբ տեսանյութ է պատրաստել․ «Սարսափելի երևույթ․ էս ում են պատրաստվում ներել... թուրքի՞ն․ Արմեն Դանիելյան»։ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը հայտնի է, որպես նախկինների ամենամոլի  քննադատող ու Նիկոլ Փաշինյանի ամենաջերմեռանդ պաշտպան։
 

«Էս ինչ հումանիստ տղերք են «հայտնվել», էս ինչ մի թուրքասիրության քարոզ է հորդում... էս ում են պատրաստվում ներել... թուրքի՞ն... էս ովքեր են դարձել ավելի քրիստոնյա, քան Քրիստոսը...
Էս ինչ մի սեր է «բուսնել» ձեր սրտերում...
Արդեն «ավանդույթ է» դարձել, որ ամեն տարի, ապրիլի 24֊ին «ի հայտ են գալիս այնպիսի «վառ» անհատներ, ովքեր անում են ամեն հնարավորը և անհնարը երևալու «ավելի լավն ու քնքուշը», քան բոլոր մնացածները, և բոլորին ի ցույց դնում իրենց հանդուրժողականության և սիրո ֆանտաստիկ բարձր «մակարդակը»: Ու ողբերգությունը նրանում է, որ նման «մարդիկ», մեծամասամբ, իրենց համարում են  «խիստ զարգացած և բարեկիրթ»... ու փորձում են հիմնովին «տակնուվրա» անել թուրքիայի և թուրքերի մասին մեր «կարծրատիպերը» և «օժտված են» թուրքասիրության «սուրբ առաքելությամբ»... և «ավելի տոլերանտ են» (հանդուժող)։
Հ.Գ. Ինձ համար անընդունելի է ոմանց «անխոհեմ» պատրաստակամությունը «ողջագուրվելու» ցեղասպան թուրքերի հետ... այն դեպքում, երբ ընդամեն մի քանի տարի առաջ Ստամբուլի կենտրոնական (եվրոպական) հատվածի ազգայնականների կազմակերպած միջոցառումներին կախել էին հետևյալ ցուցանակը՝ «շների, հայերի և հրեաների մուտքը արգելվում է»:
Էսքանից հետո, երբ ոմանք դեռ «սիրահարված են» թուրքերին, ուրեմն դրանց «անսահման սիրո մեջ» մի մեծ ք... կա... »,-գրել է Դանիելյանը։

Արսեն Խառատյանի վրա կողմանկիցներին ու ֆեյքերին քսի տալու ու «պատերով տալու» օպերացիայի պատճառն, իհարկե, գաղափարական տարաձայնությունները չեն, այլ այն, որ Արսեն Խառատյանը սկսել է լրջորեն քննադատել թիմին, իսկ ներքին զրույցներում շատ ավելի մեծ չափաբաժնով դժգոհություններ է հայտնում թիմից, քան իր վերջին հրապարակային ելույթներում։