Քանի մարդ է զոհվել սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ընթացքում

Քանի մարդ է զոհվել սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ընթացքում

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ընթացքում զոհվել է 223 արցախցի, որից 21-ը խաղաղ բնակիչներ են, 6-ը՝ երեխաներ։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Եվս 238 մարդ զոհվել է Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն կապված է ագրեսիայի և քաոսի հետ: Ռազմական գործողություններից հետո 21 հոգու և պայթյունի հետևանքներով 20 հոգու ճակատագրեր հայտնի չեն: Ադրբեջանական կողմը մերժում է պայթյունի վայրում որոնողական աշխատանքները վերսկսելու փորձերը՝ ամեն կերպ խախտելով պայմանավորվածությունները, և Հայաստանը բանակցություններում այդ հարցերը չի բարձրացնում»,- ասել է նա: