Իշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Իշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ անդրադարձավ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, որում նա նշել էր, որ իր համար անընդունելի է և իրեն անհնգստացնում է ատելության խոսքը և ինքը ցնցված է։

«Տիկին դեսպան, մենք ևս ցնցված ենք Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից, բայց Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողն ունի մեկ հասցե, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Երբ որ վարչապետի աթոռին հայտնված անձը ԱԺ-ում ասում էր՝ թաթիկները կկտրեմ, կծեփեմ ասվալտին, ծնոտդ կջարդեմ։ Ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքների ղեկավարների հետևից, ձեզանից որևէ մեկը ձայն չէր հանում լռում էր և այսօրվա իրավիճակը նաև ձեր մեղքով է։ Այո, ատելության խոսքը պետք է վերանա և դա պետք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»,-նշեց Իշխան Սաղաթելյանը: