Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք

Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1171-ի։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, առողջացածների թիվը կազմում է 947 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը 17 է։ Կարանտինում գտնվում է 6588 մարդ։

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 18 միլիոն է։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 684 հազար է, իսկ առողջացածների ընդհանուր թիվը մոտ 11,2 միլիոն է։