Օգոստոսի 1․պատմության այս օրը առաջին անգամ հնչեց  «Yesterday» երգը

Օգոստոսի 1․պատմության այս օրը առաջին անգամ հնչեց  «Yesterday» երգը

Համաշխարհային պատմության մեջ օգոստոսի 1-ը հարուստ է պատմական, մշակութային, մարզական,  նաև գիտատեխնիկական առաջընթացի համար նշանակալի , ինչպես նաև ողբերգական իրադարձություններով։ Պատմության մեջ օգոստոսի մեկը գնում է մինչև մ․թ․ա 30 -րդ թվական, որի օգոստոսի մեկին Օկտավիանոս կայսրը Ալեքսանդրիան մտցրեց Հռոմեկան կայսրության կազմ։

Մ․թ. 1291 թվականին շվեյցարական Շվից, Ուրի և Ունտերվալդեն կանտոնները կնքեցին «հավերժական միություն»՝ այսպիսով դնելով Շվեյցարական կոնֆեդերացիայի հիմքերը։

1498թ օգոստոսի մեկին Քրիստափոր Կոլումբուսը՝ եվրոպացիներից առաջինը այցելեց Վենեսուելա։

1619թ․ այս օրը աֆրիկյան առաջին ստրուկները բերվեցին Վիրջինիա նահանգ։

1770թ․ Կալուգայի ճակատամարտում ռուսական բանակը Ռումյանցևի հրամանատարությամբ ջախջախեց Հալիլ Փաշայի թուրքական բանակը։Իսկ 1789 թ․ օգոստոսի մեկին ռուս-ավստրիական բանակը Սովորովի հրամանատարությամբ ջախջախեց թուրքերին Ֆոկշանամիի ճակատամարտում։

1774թ․ օգոսոտոսի մեկին գիտնական Ջոզեֆ Փրիսթլին բացահայտեց թթվածինը որպես քիմական տարր։
 
1798 թ․ օգոստոսի մեկին տեղի ունեցավ Աբուկիրյան ճակամարտը, որտեղ ադմիրալ Նելսոնի անգլիական նավատորմը հաղթանակ տարավ ֆրանսիական նավատորմի նկատմամբ։

1808 թ․ օգոստոսի 1․ Նապոլեոն Բանապարտի գեներալներից Մյուրատը հռչակվեց նեոպոլիտանյան արքայազն։

1900 թ․ օգոստոսի մեկին հիմնադրվեց «Բորուսիա» ակումբը, որը հետագայում դարձավ ֆուտբոլի հնգակի չեմպիոն, 1975 և 1979թթ․ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

1914թ․ օգոստոսի մեկին Գերմանիան պատերազմ հայտարարեց ցարական Ռուսաստանին.

1936 թ․ օգոստոսի մեկին Բեռլինի օլիմպիական խաղերի բացումն էր։

1940թ․ ԽՍՀՄ արտաքին գործերի նարկոմ Վյաչեսլավ Մոլոտովը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում հայտարարեց, թե Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի աշխատավորները «ուրախությամբ ընդունել են իրենց ներառումը ԽՍՀՄ կազմ»։

1943 -ի այս օրը Ճապոնիան անկախություն տվեց Բիրմային։
1944 թ․ օգոստոսի մեկին տրվեց  գերմանական նացիստների կողմից օկուպացված Լեհաստանում Վարշավյան դիմադրության մեկնարկը։

1965թ․ առաջին անգամ այս օրը  հնչեց Փոլ Մաքարթնիի  «Yesterday» երգը։

1975 թ․ օգոստոսի մեկին՝ Հելսինկիում  Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով խորհրդակցությանը եվրոպական 33 երկրների, ԱՄՆ-ի ու Կանադայի ղեկավարները ստորագրեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության եզրափակիչ ակտը։

1976 թ, օգոստոսի մեկին Տրինադադ և Տոբագոն հռչակեց իր անկախությունը։

1994թ․  «GMS»-ի հեռարձակման մեկնարկը։