Չկա գեթ մեկը ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել․ Լեւոն Քոչարյան

Չկա գեթ մեկը ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել․ Լեւոն Քոչարյան

Երեկ մամուլում տեսանյութ էր տարածվել, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը հանդիպել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, երեկ էլ հայտարարություն տարածվեց, թե վերջիններս ստորագրել են Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու համար։

Այսօր լրագրողները Լ․Քոչարյանից հետաքրքրվեցին՝ այդ նպատակո՞վ է հանդիպել նրանց հետ, ինչին ի պատասխան նա ասաց․ «Ոչ, բացարձակապես, դա երկու ամսվա տեսանյութ է։ Ես իմ ընկերների հետ նստած էի, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը եկան, նստեցին, մոտեցա, բարեւեցի։ Չեմ հիշում՝ ինչ ենք խոսել։ Չկա գեթ մեկը ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել։ Ես նորից շնորհակալ եմ բոլորին, ով միացել է։ Մենք իմացել ենք, որ նման բան կատարվում է»։

Մեր հարցին՝ կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի գործոնն այդտեղ եղե՞լ է, պատասխանեց․ «Վստահ եմ, որ եղած կլինի, կոլեգաներ են»։

Իսկ թե ինչու Սիրուշոն չէր ստորագրել, նշեց՝ նա պե՞տք է ստորագրի, որ դրանով պարզ լինի։