Թուրքիայի և Հունաստանի միջև ճգնաժամը խորանում է

Թուրքիայի և Հունաստանի միջև ճգնաժամը խորանում է

Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում հունաստանի վարած քաղաքականությանը։ Հունական կողմի հայտարարությունները Էգեյան ծովում զբոսայգիների ստեղծման վերաբերյալ արժանանում են Թուքրաիյի հախուռն արձագանքին։

Չնայած թուրքական կողմի կոշտ հռետորաբանությանը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ելույթ ունենալով Աթենքում տեղի ունեցած ծովային տնտեսության, կլիմայական ճգնաժամին, ձկնորսությանը և ծովի աղտոտվածությանը վերաբերող համաժողովի շրջանակներում, դարձյալ վերահաստատել է Էգեյան ծովի տարածքում ծովային զբոսայգիներ ստեծելու իրենց մտադրությունն ու ծրագրերը։

Թուրքական մամուլն, անդրադառնալով հունաստանի վարչապետի վերոնշյալ ելույթին, ընդգծում է, որ այդ հայտարարություններն էլ ավելի կխորացնեն լարվածություն ու ճգնաժամը պաշտոնական Անկարայի և Աթենքի միջև։