Հիմա էլ Արցախի հերոսի թոռանն են հասել․․․

  Հիմա էլ Արցախի հերոսի թոռանն են հասել․․․
  Հիմա էլ Արցախի հերոսի թոռանն են հասել․․․

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանի վարկաբեկման գործընթացին են  անցել։ Բանը հասել է այնտեղ, որ գրում ու տարածում են, որ հերոսի թոռները բանակում շատ մարդկանց հասցնում են ինքնախեղաթյուրման։ Ինչքան ես գիտեմ, նրա թոռը շատ փոքր է, բայց և այնպես դիմում եմ ստեփանակերտցի Ռոմեո Բալայանին, որի եղբայրը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ ու ինքը որդեգրված է արցախյան պայքարին։

-Ռոմեո, ֆեյսբուքում նման բաներ են տարածում, որ Արշավիրի թոռները․․․

Անմիջապես արձագանքում է․

- Թոռը փոքրա դեռ, ղալաթ են անում։

Զրպարտագիրը տեղադրված է սլայդում։

 

Ուզում եմ հասկանալ՝ ու՞մ թեթև ձեռքով են մեր հերոսներին զրոյացնում։  Մի գեներալի համար Իրանը տեսեք ինչ է անում․․․ Ավելին չասեմ․ մենք մեր ձեռքը տանում, մեր աչքը հանում ենք․․․