Երկրաշարժից հետո տասնյակ բանտարկյալներ փախուստի են դիմել

Երկրաշարժից հետո տասնյակ բանտարկյալներ փախուստի են դիմել

Երկրաշարժից հետո առնվազն 20 բանտարկյալ փախել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտից։Այդ մասին տեղեկությունը տարածել է France24-ը։

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտի կալանավորները անկարգություններ են սկսել, և մոտ 20 բանտարկյալ փախել է: 

Ենթադրվում է, որ փախածների թվում կան ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներ։
Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ռաջու քաղաքի մոտ գտնվող բանտում մոտ 2000 մարդ է պահվում, որոնցից 1300-ը ենթադրաբար ԴԱԻՇ-ի զինյալներ են։