Ադրբեջանում իրականացվու՞մ են կենսաբանական զենքի մշակման աշխատանքներ
![Ադրբեջանում իրականացվու՞մ են կենսաբանական զենքի մշակման աշխատանքներ](https://hraparak.am/uploads/images/2022/05/image_750x_628605be64528.jpg)
Ադրբեջանում իրականացվու՞մ են կենսաբանական զենքի մշակման աշխատանքներ
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում գործում են կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից, ինչի մասին մի քանի օր առաջ ակնարկեց նաև ՌԴ ԱԳՆ-ը:
Սակայն քչերը գիտեն, որ այդ լաբորատորիաներն ունեն 3-րդ մակարդակի պաշտպանություն աստիճան, ինչը ֆունկցիոնալ առումով թույլ է տալիս աշխատել պաթոգեն միկրոորգանիզմների հետ, որոնք մարդու մոտ առաջացնում են վտանգավոր և մահացու ելքով վիրուսային հիվանդություններ։
Մեկ այլ լրջագույն խնդիր՝ Ադրբեջանի հանրային մակարդակով չի հաստատում ԱՄՆ Պաշտպանության գերատեսչության միջոցներով ստեղծված բիոլաբորատորիաների առկայությունը և ավելին քողարկում է նրանց գործունեությունը Ադրբեջանի ՊՆ համակարգում՝ աշխատանքները իրականացնելով գաղտնիության պայմաններում:
Գաղտնի է պահվում նաև այն, որ ի տարբերւթյուն նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում գործող նմանատիպ կենտրոնների, Ադրբեջանում գործող լաբորատորիաների ֆինանսավորումն իրականացվել է Ադրբեջանի հետ համատեղ, ինչը նշանակում է, որ հետազոտությունների արդյունքների, այն է թե հնարավոր կենսաբանական կեղտոտ զենքի, նկատմամբ Ադրբեջանի կառավարությունն ունի սեփականության իրավունքներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները, մեծ հավանականությամբ, տիրապետում են կենսաբանակական զենքի բաղադրամասերի կամ ստեղծման հնարավորությանը :
Այն, որ Ադրբեջանի տարածքում գործող լաբորատորիաներն ունեն առնվազն երկակի նշանակություն, վկայում է նաև այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում և ֆինանսավորվում են է ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից, քողարկված են ու գտնվում են Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներքո, իրականացվում են գաղտնի ռեժիմում և հանրային ու միջազգային մակարդակով չեն հաստատում նրանց առկայությունը :
Եթե ԱՄՆ համար անվտանգային և ռազմական թիրախում են գտնվում Ադրբեջանի հարևանությամբ գտնվող Ռոսաստանն ու Իրանը, ապա Ադրբեջանի թիրախում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը: Ադրբեջանը՝ տիրապետելով կենսաբանակա կեղտոտ զենքի, հարմար պահին, առանց վարանելու այն կօգտագործի Հայաստանի նկատմամբ:
Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ 44-օրյա դավադիր պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ՀՀ ջրային ռեսուրսների մեծ թվով ակունքներ, ինչպես նաև թուրքական բայրաքթարների նոր՝ կենսաբանական զենքի տարածման համար ադապտացված մոդելի առկայությունը, ապա կարելի է հաստատապես պնդել, որ Ադրբեջանի տարածքում գաղտնի գործող կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի բնակչության համար ներկայացնում են գոյաբանական սպառնալիք:
Հաշվի առնելով վերը նշվածը, պահանջում եմ ՀՀ իշխանություններից ԱՆՀԱՊԱՂ այս հարցը բարձրացնել ԱՄՆ կառավարության առջև հաստատելու ԱՄՆ ռազմական գերատեսչության միջոցներով և հնարավորություններով Ադրբեջանում ստեղծված և ներկայունս ֆինանսավորվող 3 մակարդակի բիոլաբորատորիաների գործունեության փաստը և աշխատանքների բնութագիրը։ Պահանջել միջազագային անկախ հետաքննություն՝ Ադրբեջանի կողմից 1975թ ուժի մեջ մտած «Կենսաբանական զենքի արգելման մասին» միջազգային կոնվենցիայի դրությներն ու պահանջները խախտելու կապակցությամբ:
Հ.Գ. Առաջիկայում կներկայացնեմ Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիաների գոյության մասին կոնկրետ ապացույցներ:
Արթուր Ղազինյան
Կարծիքներ