Չինացի գիտնականները նշել են կորոնավիրուսից մահացության վտանգը մեծացնող գործոնը

Չինացի գիտնականները նշել են կորոնավիրուսից մահացության վտանգը մեծացնող գործոնը

Կարևորագույն գործոններից մեկը, որը բարձրացնում է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության վտանգը, արյան մեջ շաքարի բարձր պարունակությունն է (հիպերգլիկեմիա):

Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, նման եզրակացություն են արել չինացի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարկվել են Diabetologia ամսագրում: Մասնագետները պարզել են, որ կապ գոյություն ունի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և կորոնավիրուսով վարակված հիվանդների մահացության միջև, որոնց մոտ, ի դեպ, նախկինում շաքարային դիաբետ ախտորոշված չի եղել:

Մահվան պատճառ են դառնում «Քովիդ-19»-ի ֆոնին զարգացող բարդացումները: Դրանցից խուսափելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով թեստավորում կատարել՝ պարզելու գլիկեմիկ ինդեքսը, ինչը թույլ կտա վերահսկել սիրտ-անոթային համակարգի վիճակը:

Հուլիսին Օքսֆորդի համալսարանի մասնագետները ևս հայտնել էին գլխավոր գործոնները, որոնք կարող են բարձրացնել մահանալու վտանգը կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Դրանց թվում մասնագետները նշել էին ճարպակալումը, դիաբետը, ծանր տեսակի ասթման և այլ շնչառական հիվանդություններ, սրտի քրոնիկ հիվանդություններ, նյարդաբանական և աուտոիմուն հիվանդություններ: