Արթուր Վանեցյանը փակագծեր է բացում

Արթուր Վանեցյանը փակագծեր է բացում

Օրեր առաջ իր հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի բառ էր արտաբերել Սորոսի հիմնադրամի թեմայով: Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է Սորոսի հիմնադրամի գործունեությունը, պատասխանել էր՝ այո։ Դրանից հետո սորոսական եւ տարբեր գրանտային ծրագրերով աշխատող կազմակերպություններ մեծ աղմուկ բարձրացրին։ Բաց հասարակության հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը եւս օրեր առաջ անդրադարձավ այդ թեմային՝ իր վրդովմունքը հայտնելով Վանեցյանի արտահայտության հետ կապված եւ մասնավորապես, ասելով. «...Մեր գործունեությունն ուղղված է եղել միմիայն հնարավորինս էֆեկտիվ ձեւով ՀՀ Սահմանադրությունում արձանագրված իրավունքների ջատագովությանը, պաշտպանությանը, ՀՀ պետական ինստիտուտների ուժեղացմանը, Հայաստանի հասարակության, քաղհասարակության, կրթական, առողջապահական համակարգերի ուժեղացմանը եւ այս ոլորտներում իրավունքի սատարմանը... ՀՀ Սահմանադրության չափանիշով մեր գործունեությունը վտանգ չի եղել եւ չի կարող լինել: Եթե պարոն Վանեցյանն ունի ուրիշ չափանիշներ` ուրիշ փաստաթղթերով, ես պատասխանատու չեմ դրա համար»: Մենք դիմեցինք ԱԱԾ նախկին տնօրենին՝ խնդրելով մեկնաբանել Լարիսա Մինասյանի խոսքերը։ 
Արթուր Վանեցյանը փակագծեր է բացում՝ կարդացեք՝ վաղվա Հրապարակում։