​ Պուտինը ցավակցել է Էրդողանին

​ Պուտինը ցավակցել է Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
 
Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
 
Պուտինը նշել է, որ հաստատում է իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել թուրք գործընկերների հետ ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում։