Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին

 Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին

Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին և մեղադրանք են առաջադրել ցեղասպանական գործողություններին մասնակցելու համար այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության համար։ 

Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արման Թաթոյանը:

«Այս փաստերն օրինակ են, որոնք ապացուցում են՝ ադրբեջանական այն քաղաքականությունը, թե իբր իրենք մարդկանց հետ խնդիր չեն ունեցել, մարդիկ կամավոր են դուրս եկել, իբր անգամ համոզել են, որ մնան, էթնիկ զտում չեն իրականացրել, ամբողջը բացարձակ սուտ է։ Այն մարդիկ, որոնք ի վիճակի չեն եղել դուրս գալ, նրանք գերեվարվել են։ Ունենք դեպքեր, որ մարդիկ գերեվարվել են, պահվել են ադրբեջանական զինծառայողների մոտ և ենթարկվել են դաժան վերաբերմունքի»,-պնդել է Արման Թաթոյանը: