Դավիթ Խաժակյանին հետեւում են, «գաղտնալսում»

Դավիթ Խաժակյանին հետեւում են, «գաղտնալսում»

Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը քիչ առաջ տեղեկացրեց, թե ԱԱԾ-ին հավաստիացնում է, որ այս օրերին արտառոց հանդիպումներ չի ունենա։ Ուստի խնդրում է՝ կենտրոնանալ հատկապես պետական կայքերի կիբեր-անվտանգության գործին։  Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք՝ որն է նման գրառման առիթը, նա մեզ փոխանցեց, որ ամեն քայլափոխի իրեն հետեւում են, «գաղտնալսում»: ԼՀԿ ներկայացուցիչը գրել է նաեւ․

«Կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերը կարծես թե կոտրվել են, ողբերգություն չեմ տեսնում և հուսով եմ, որ էլեկտրոնային ենթակառուցվածքներ չեն վնասվել։ Այդուհանդերձ հաճելի չէ և ջանք է պետք ներդնել երաշխավորելու այս կայքերի անվտանգությունը»։

Նշենք, որ այս պահին կառավարության պաշտոնական կայքը չի բացում։