Ռոնալդ Կումանը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» առաջին խաղը որպես մարզիչ

Ռոնալդ Կումանը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» առաջին խաղը որպես մարզիչ

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է բաց թողնել իր սաների առաջին հանդիպումը՝ բյուրոկրատական խնեդիրների պատճառով։ COPE-ի փոխանցման համաձայն, ներկայումս նիդերլանդացի մարզիկը չի կարող տեղ զբաղեցնել «Բարսայի» մարզչական նստարանին, քանի որ կատալոնացիները ամբողջապես չեն կարգավորել Կիկե Սետյենի հետ պայմանագրի խզման գործընթացը։ Ըստ ընթացակարգի, քանի դեռ պայմանագիրը պաշտոնապես խզված չէ ամբողջությամբ, Իսպանական ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան չի կարող Կումանին գրանցել որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։