Հորդանանում մինչեւ սեպտեմբերի վերջ դպրոցները փակ են մնալու

Հորդանանում մինչեւ սեպտեմբերի վերջ դպրոցները փակ են մնալու

Հորդանանի կառավարությունը որոշում է կայացրել մինչեւ սեպտեմբերի վերջը չբացել դպրոցները եւ երկարաձգել կարանտինային սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Al Rai պարբերականը։ Դպրոցները փակ կմնան Ամմանում, Իրբիդում, Զարքեում եւ մյուս քաղաքներում։ Երկու շաբաթով դադարեցվելու են նաեւ կրոնական բնույթի արարողությունները եւ պաշտամունքային ծառայությունը։ Փակվել են նաեւ ռեստորանները, հանդիսությունների սրահները եւ այլ համանման հաստատություներ։