Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը կավելանա. Ալիև

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը կավելանա. Ալիև

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը կավելանա մինչև 5 մլն տոննա․ Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հաջորդ տարի մենք ավելի շատ ներդրումներ կանենք: Բացի այդ, Վրաստանի նավահանգիստներից օգտվելով, հնարավոր կլինի բեռնափոխադրումներ կատարել Կենտրոնական Ասիայից Եվրոպա և հակառակը»,-ասել է նա։

Ալիևի խոսքով, այս տարի Վրաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների ծավալն աճել է 75%-ով։