Երեխեքիս մասին, կնգաս մասին ինչ ասես ասում են, արժանապատվություն չունե՞մ

Երեխեքիս մասին, կնգաս մասին ինչ ասես ասում են, արժանապատվություն չունե՞մ

Այս պատմությունն ինչի՞ մասին է: Ինչ ասես ասում են իմ մասին, երեխեքիս մասին, կնգաս մասին, ծնողներիս մասին, տո նույնիսկ պապիս մասին: Ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ, կամ չեմ կարո՞ւմ հակադարձեմ: Ոչ, ես հասկանում եմ, որ գալիս  է պահը, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի։ Այս մասին տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման ու այդ սահմանին անցակետ կլինի։ Կուզե՞ք շփվել՝ կշփվեք, չեք ուզի շփվել՝ ոչ էլ կշփվեք»,- ասել է նա։