Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի լիազորությունները

Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի լիազորությունները

Այս րոպեներին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Կապիտոլիումի աստիճանների մոտ, ընթանում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Ռ․ Բայդենի երդմնակալության արարողությունը։ Երդվեց նաեւ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Նա ԱՄՆ առաջին կին փոխնախագահն է։ Երդմնակալությունից հետո, նորընտիր նախագահ Բայդենը հանդես եկավ ծրագրային ելույթով։ Նա հայտարարեց, որ շատ բան ունեն անելիք, շատ բան պետք է վերականգնել։ Նա նաեւ միասնության կոչ է արել։ Նա հայտարարել է, որ իր ընտրությամբ հաղթել է ժողովրդավարությունը եւ խոստացել է պայքարել ռասիզմի դեմ։ Մեկ րոպե լռությամբ, նա հարգել է կորոնահամավարակի պատճառով մահացածների հիշատակը, նաեւ հորդորել է մոռանալ քաղաքականության մասին եւ պայքարել համավարակի դեմ, խոստանալով լինել բոլոր ամերիկացիների նախագահը։